2009թ. աշնանը կկայանան գործարարների, ֆինանսիստների եւ իրավաբանների համահայկական համաժողովներ

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լինսի հիմնադրամի գործադիր տնօրեն, «Կալիֆոռնիա Կուրյեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի անդամ Հարութ Սասունյանին եւ Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանին: Վերջինս առաջին անգամ էր Սփյուռքի նախարարությունում, չնայած ըստ ճանաչված գիտնականի, նախարարության կայքի, նաեւ ատյանի անդամ Հարութ Սասունյանի միջոցով արդեն ծանոթ է իրականացված ծրագրերին, որոնց արդյունավետությունն արդեն իսկ զգալի է: Նախարարը հյուրերին ներկայացրեց նախարարության մշակած նոր` ազգահավաք, հայապահպան այլ ծրագրեր եւս, որոնք կիրականացվեն առաջիկայում եւ, որ դրանցում ակնկալվում է Սփյուռքի մտավորականների ակտիվ մասնակցությունը:

Խոսքը աշնանը կայանալիք գործարարների, ֆինանսիստների եւ իրավաբանների համահայկական համաժողովների մասին է, որոնց աշխատանքներին, նաեւ Սփյուռքի ճանաչված մասնագետների առավել լայն ընդգրկվածութուն ապահովելը, ըստ Հրանուշ Հակոբյանի, սփյուռքյան կառույցների խնդիրն է: Պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը իր պատրաստակամությունը հայտնեց իր ղեկավարած կրթօջախին եւս ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպան գործունեությունը, բազմաբնույթ ծրագրերը եւ դրանց օժանդակելու անհրաժեշտության գիտակցություն արմատավորելու խնդրում:



Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի ուսանողների պրակտիկան Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---