«Ժառանգությունը» համաներման հայտարարումը մարդասիրության լիարժեք ակտ չի համարում20 հունիսի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Եթե համաներման հայտարարումը մարդասիրական քայլ լիներ, ապա այն պետք է վաղուց արդեն հայտարարված լիներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:Մարտիրոսյանի խոսքով, թեեւ շատերը հայտարարում են, որ այդ քայլն ուղղված է 2008թ. մարտի 1-ի էջի փակմանը, բայց բոլորովին ակնհայտ է, որ դա անհնար է անել: «Դեռեւս անհայտ են մնում 10 անմեղ զոհերի մարդասպանների եւ նրանց անունները, ովքեր նրանց սպանելու կարգադրություն էր տվել, քանի դեռ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բոլոր հանգամանքները բացահայտված չեն, էջն անհնար է փակված համարել»,- նշել է նա: Արմեն Մարտիրոսյանը նաեւ ավելացրել է, որ համաներման հայտարարումից հետո բանտերից բոլոր քաղբանտարկյալները դուրս չեն գա, եւ դա բացասական նստվածք կթողնի: Ներկայիս համաներումը պետք է տարածվի բոլորի վրա»,- ընդգծել է նա: Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ գոյություն ունի նաեւ արտաքին պատժամիջոցների գործոնը, որոնց մեղմացմանն էլ ուղղված է համաներման մասին նախագահի հայտարարությունը: «Ըստ իս, ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել ներքին գնահատականներին, քան արտաքին»,- նշել է նա: Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ձեռնպահ է մնացել երեկ Հայաստանի ԱԺ քվեարկությանը մասնակցելուց, բացառությամբ խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոտանջյանի, որը «դեմ» է քվեարկել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |