Համաներումը Հայաստանում ոչ թե արտաքին ճնշման արդյունք է, այլ ներքին պահանջ24 հունիսի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեցին, եւ ՀՀ նախագահը համաներման հայտարարման անհրաժեշտությունն ուսումնասիրելուց հետո, համապատասխան առաջարկով դիմել է խորհրդարանին, ինչի արդյունքում հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանը որոշում է կայացրել համաներման մասին: Դա շատ լուրջ ու կարեւոր քայլ է»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքերով, համաներումը, որը տարածվում է որոշակի հոդվածներով դատապարտված շուրջ 2000 հոգու վրա, ավելի շատ իրավական, քան քաղաքական ակտ է: «Հայաստանի նորագույն պատմության ընթացքում դեռ նման մասշտաբի համաներում չէր եղել»,-ասել է նա: Ըստ Շարմազանովի, համաներման մասին որոշումը կապված չէ ԵԽԽՎ նիստի հետ, քանի որ նման մասշտաբի բարեփոխումը իրականացվում է ոչ միայն արտաքին ճնշման ներքո, այլ կատարվում է ներքին պահանջարկին համապատասխան: «Համաներումն ու նման բարեփոխումներն առաջին հերթին հարկավոր են մեր երկրի ու հասարակության զարգացման համար»,-հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |