Քաղաքական ճգնաժամն երկրում քիչ թե շատ հաղթահարված է

PanARMENIAN.Net - «2008 մարտի 1-2 իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենատխուր էջն են, եւ ես անձամբ գտնում եմ, որ այդ էջը դեռեւս վերջնականապես փակված չէ»,-Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է խորհրդարանական իշխող ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Նրա խոսքերով, իշխանություններն ու նախագահ Սերժ Սարգսյանն անում են հնարավորը հաղթահարելու համար քաղաքական ճգնաժամը երկրում: «Քաղաքական ուժերի 2008թ. մարտի 1-2 բախումներից հետո, շատ դժվար կլինի վերականգնել երկրի քաղաքական կյանքի բնականոն ընթացքը»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ պատգամավորը վստահ է, որ քաղաքական ճգնաժամն երկրում քիչ թե շատ հաղթահարված է եւ կան բոլոր նախադրյալները «մաքուր էջից քաղաքական կյանքը սկսելու համար»:
 Ուշագրավ
---