ՀՀԿ քարտուղարը դեմ է նոր փաստահավաք խմբի ստեղծմանը24 հունիսի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Փորձագետների փաստահավաք խումբը ստեղծվել էր անաչառ հետաքննության նպատակով: Սակայն փորձը հակառակը ցույց տվեց»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, նա ինքը, ինչպես եւ իշխող Հանրապետական կուսակցությունը շատ կցանկանային, որպեսզի փաստահավաք խումբն աշխատեր այն լիազորությունների շրջանակներում, որոնցով նա օժտված էր: «Ես դեմ եմ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների նոր խմբի ստեղծմանը, որը քաղաքական շահարկումների կգնա, առաջին խմբի պես»,-հայտարարել է Շարմազանովը: ՀՀԿ քարտուղարը վստահություն է հայտնել, որ ՀՀ խորհրդարանի 2008թ, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովը կարողացավ պահպանել իր անկախությունը եւ չդարձավ իշխանությունների խամաճիկը, ինչպես դա կանխատեսում էին շատ քաղաքական ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |