Ռաֆիկ Պետրոսյան. Համաներում հայտարարելիս իշխանությունները ելնում էին հասարակության շահերից

PanARMENIAN.Net - «Համաներում` ամնիստիա, հունարենից թարգմանաբար նշանակում է «մոռանալ», «ներել», ինչը եւ արեց մեր կառավարությունը: Չնայած, որ շատերը համաձայն չեն համաներման հետ, համարելով, որ մեղադրյալները պետք է պատասխան տան իրենց արարքների համար, կառավարությունը գործել է` ելնելով հասարակության շահերից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:



Նրա խոսքով, անկախության հռչակումից հետո` 16 տարվա ընթացքում, 5 համաներում է հայտարարվել, ընդ որում դրանք նվիրվում էին նշանավոր ամսաթվերին, ինչպիսիք էին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի, Հայաստանի անկախության 15-ամյակի տոնումը եւ այլն: «Այս համաներումը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ իշխանություններն արձագանքեցին հասարակության պահանջներին, բայց պետք չէ դա կապել միայն մարտի 1-ի դեպքերի հետ, այն շատ ավելի լայն նշանակություն ունի, քանի որ տարածվում է ավելի քան 2000 բանտարկյալների վրա: ժամանակն է, որպեսզի իշխանությունները ցույց տան իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ»,- հայտնել է ԱԺ պատգամավորը:



Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ ասել է, որ չնայած հայտարարվել էր, որ համաներումը կշարունակի գործել մինչեւ սեպտեմբերի 1-ը, իշխանություններն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի այդ գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ` 10 օրվա ընթացքում:



«Համաներման ընթացակարգի շարունակումը մինչեւ սեպտեմբերի 1-ը վերաբերում է միայն նրանց, ովքեր ավելի լուրջ հանցագործություններ, գործեր է իրականացրել, որոնցով նրանք դատվում են, կդիտարկվեն երկրորդ անգամ, որից հետո կընդունցվի վերջնական որոշում»,- հայտնել է նա` նշելով, որ համաներումը տարածվում է նաեւ այն մարդկանց վրա, ովքեր փախուստի մեջ են գտնվում: «Եթե հետախուզման մեջ գտնվող անձինք վերադառնան եւ հանձնվեն իշխանություններին, հնարավոր է` նրանք նույնպես համաներման ենթարկվեն եւ կրեն պատժի միայն մեկ երրորդը, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մինչ այդ մեղադրյալը չի դատվել: Բայց ես չեմ կարծում, որ նրանք կվերադառնան»,- հայտնել է Ռաֆիկ Պետրոսյանը:



Պետրոսյանի կարծիքով, 50 քաղբանտարկյալներից միայն 9-ը հարկի պատիժ կկրեն:
 Ուշագրավ
---