Արդյո՞ք Զարոհի Փոտանջյանը ԵԽԽՎ-ում օգնության համար դիմել է իր ադրբեջանցի գործընկերներին24 հունիսի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը հաստատել է այն փաստը, որ «Ժառանգություն» խմբակցությունից Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մոտեցել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին` խնդրելով ստորագրել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մեջ ներմուծված փոփոխությունների տակ: «Թուրքական եւ ադրբեջանական պատվիրակության երկու ներկայացուցիչներ ստորագրեցին այդ փաստաթղթի տակ: Երեկ նիստին արդեն հնչեց միջազգային փորձագետների ներգրավմամբ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք Խմբի վերականգնման մասին առաջարկը»,- հայտնել է Դավիթ Հարությունյանը:Դավիթ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի քայլը չափազանց բացասական է գնահատում: «Զարուհի Փոստանջյանի արարքը ԵԽԽՎ-ում, որտեղ մենք լավ գիտենք, թե ինչպես են իրենց պահում ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների ներկայացուցիչները, բոլորովին անտեղի էր»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |