Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը բխում է հայ հասարակության շահերից24 հունիսի 2009 - 21:13 AMT PanARMENIAN.Net - «Թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները իրենք են ստորագրել Հայաստանի գծով ԵԽԽՎ բանաձեւում որոշ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի երեք կետից բաղկացած առաջարկության տակ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԱՀ «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը`ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ հեռախոսազրույց ունենալուց անմիջապես հետո: Ըստ Ստեփան Սաֆարյանի, Զ.Փոստանջյանի մանրակրիտ կերպով մշակված փաստաթուղթը թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները ընթերցել են առանձնապես չխորանալով դրա իմաստի մեջ, որտեղ կա «բանտերից Արցախի հերոսների ազատ արձակելու մասին» կետը: «Դրա հետ է կապված ադրբեջանական մամուլում հայտնված ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի հերքումն այն մասին, որ ադրբեջանցի պատգամավորները չեն ստորագրվել Զ.Փոստանջյանի առաջարկության տակ»,-հայտարարել է նա: Ս.Սաֆարյանը նշել է նաեւ, որ քանի որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները գտնվում են շատ «տխուր» իրավիճակում, նրանք փորձում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում նաեւ ԶԼՄ-ները, Զ.Փոստանջյանի քայլերը վարկաբեկելու համար: «Ես պետք է հիասթափեցնեմ այս նախաձեռնության հրահրողներին, եւ եթե գործը սրան է հասել, ապա շատ շուտով մենք կներկայացնենք փաստեր ԵԽԽՎ նախորդ նստաշրջաններում Հայաստանի պատվիրակության այլ ներկայացուցիչների համապատասխան հակահայկական վարքի մասին»,-նշել է նա: Ս.Սաֆարյանը հավելել է նաեւ, որ Զ.Փոստանջյանի առաջարկած փաստաթղթում կա երեք կետ, որից մեկը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբի աշխատանքի վերականգնմանը եւ միջազգային փորձագետների ներգրավմանը: «Զարուհի Փոստանջյանի քայլերը բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Իսկ թե ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը դեմ սեփական ժողովրդի շահերին, այս հարցը պատասխան է պահանջում»,-հայտարարել է Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |