Ռալֆ Յիրիկյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր դեմ մահափորձ է կատարվել24 հունիսի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր դեմ մահափորձ է կատարվել: «Ես այդ մասին իմացել եմ երեկ, երբ ընկերություն եւ իմ ընտանիքի անդամներին սկսեցին հասնել իմ դեմ մահափորձ կատարելու մասին զանգեր: Պետք չէ ուշադրություն դարձրնել նման չար կատակների եւ ապատեղեկատվության վրա, այլ ավելի լավ է կենտրոնանալ առաջիկա աշխատանքի վրա եւ փորձել իրականացնել նախօրոք պլանավորած ծրագրերը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:Այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ հունիսի լույս 24-ի գիշերը Ռալֆ Յիրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: PanARMENIAN.Net գործակալությունը, ստուգելով այդ տեղեկատվությունը, պարզել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Այդ հաղորդագրությունը զուտ ապատեղեկատվություն է: Գլխավոր տնօրենի դեմ ոչ մի մահափորձ չի եղել»,- ավելի վաղ հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության PR-ծառայության ղեկավար Վահե Սահակյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |