ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՄԻՋԻՆ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Անկարա այցելելու համար «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Մենարդին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսով դեսպանատունը կատարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկողլույի պահանջը: Վիզա տրամադրելու մերժումը պատճառաբանվում է նրանով, որ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը «մամուլի թշնամիների» ցուցակի մեջ ընդգրկել է գեներալ Կիվրիկողլույի անունը: Անկարան գտնում է, որ այդպիսով Մենարդը մեծ հարված է հասցրել Թուրքիայի իմիջին եւ ահնդես է եկել որպես թուրք ժողովրդի թշնամի: Փարիզի Թուրքիայի դեսպանատանը նույնիսկ հրաժարվել են Մենարդի հետ հանդիպումից: Նոտայով է հանդես եկել նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով Մենարդի երկիր այցելելու անցանկալիությունը: Իսկ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «Մենարդի առջեւ փակվում են Թուրքիա տանող բոլոր օդային, ջրային եւ վերերկրյա ուղիները»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---