ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության համար

PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Նիկոլայ Պավլովին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար եւ հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերության զարգացմանը:



Հանդիպման ավարտին կողմերը ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամական կապերի ամրապնդման պատրաստակամությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---