ՀՀ ԱԳՆ. Վերջին խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է

PanARMENIAN.Net - «Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանը, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջխաղացումների հույսեր ունենք», - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ կողմերը ցանկանում են պայմանավորվածություն ձեռքբերել: «Մենք նկատեցինք հակամարտության լուծման ձգտում, իսկ դա մեծ առաջընթաց քայլ է», - ընդգծել է Ստեյնբերգը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների այցերը Երեւան խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգները մեծ կարեւորություն են տալիս Հայաստանին:



Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված համանախագահ երկրների ջանքերը, եւ առաջին հերթին ԱՄՆ-ի: «Բայց, բոլոր դեպքերում, վերջին խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է, նա է որոշելու իր ճակատագիրը: Այդպիսին է մեր դիրքորոշումը, եւ այն անփոփոխ է», - ընդգծել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---