ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է27 ապրիլի 2002 - 00:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Թավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել` մերժել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության Թավուշի մարզի Մարզային ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դատարանը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ դա «չի մտնում տվյալ դատարանի լիազորությունների շրջանակը»: Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը պահանջել էր Թավուշի մարզի ՄԸՀ-ից գրանցել իր առաջնորդ, միջազգային հետախուզության մեջ գտնվող, ներքին գործերի նախկին նախարար Վանո սիրադեղյանին 75-րդ ընտրատարածքում որպես թեկնածու` լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որը նախատեսված է անցկացնել 2002 թվականի մայիսի 19-ին: ԻՆչպես այսօր տեղեկացրել է «Արմինֆո» գործակալության թղթակցին Հայաստանի ԿԸՀ-ի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը, այսօրվա դրությամբ, Վանո Սիրադեղյանը դուրս է մնացել մայիսի 19-ի խորհրդարանական ընտրություններից, «եթե ՀՀՇ-ն չբողոքարկի դատարանի որոշումը բարձրագույն դատական ատյաններում»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը «Հայփոստի» շենքը և հարակից տարածքները գերակա շահ են ճանաչվել. Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի Ծրագիրը միտված է զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը |