ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻ

PanARMENIAN.Net - Աբու-Դաբիում Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանը շարունակում է ընդունվել աշխարհի կողմից, որպես հակամարտությունների գոտի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նրա խոսքերով` Հայաստանի տնտեսության լիարժեք զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից են համարվում Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությունը եւ տրանսպորտային կապերի խնդիրը, որը բխում է հակամարտություններից: Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ այդ խնդիրների լուծումը մեծամասամբ կախված է տարածաշրջանային գործընթացներից ամբողջությամբ եւ նրանցում մեր պետությունների ընդգրկվածության աստիճանից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---