ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, ապրիլի 26-ին Երեւան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցը կազմակերպում է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը: Նա դիպլոմներ կհանձնի այսօր Երեւանում սկսված ռուսաց լեզվի Միջազգային մրցույթի հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների եւ Բալթիայի ներկայացուցիչները: Մրցույթի անցկացման նախաձեռնողն է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, «Սոգլասիե+» ռուսաստանյան ընկերության ղեկավար Արա Աբրահամյանը: Մրցույթի հաղթողները անվճար սովորելու իրավունք կստանան Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհերում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---