ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱԷ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ23 ապրիլի 2002 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` «Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ», «Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ», «Առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջկառավարական պայմանագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է ստորագրված պայմանագրերի կարեւորությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը: Օգտվելով առիթից, նա հրավիրել է արաբ ձեռնարկատերերին այցելել Հայաստան, ծանոթանալ իրենց հայ գործընկերներին եւ նրանց ներդրումային հնարավորություններին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում |