ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ, ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՍՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հետաձգել է լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանի, որպես թեկնածու գրանցման հարցի լսումը մինչեւ ապրիլի 25-ը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնել է ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 75-րդ ընտրատարածքում, որը կկայանա 2002 թվականի մայիսի 19-ին, կանցկացվեն այն պատճառով, որ այդ ընտրատարածքի պատգամավոր, նույն ինքը Վանո Սիրադեղյանը, ՀՀ ԱԺ-ի որոշմամբ զրկվել էր պատգամավորական մանդատից: Սիրադեղյանը հաստատել է իր պատգամավոր ընտրվելու մտադրությունը` ֆաքսով ուղարկելով իր դիմումը ՀՀՇ-ի գրասենյակ: Տավուշի մարզի ընտրական հանձնաժողովն առայժմ գրանցել է երեք թեկնածուների` գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին,մաքսատան աշխատակից Հովիկ Աբովյանին եւ «Հայէլեկտրոմաշ» սահմանափակ բաժնետիրական ընկերության նախագահ Իլյիչ Բեգլարյանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---