ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ23 ապրիլի 2002 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աբու-Դաբիում հանդիպել է Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ վերջին տարիներին անցկացրած տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանում հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը եւ տնտեսական աճը: Նրա խոսքերով` 2001 թվականին ընդհանուր համախառն արտադրանքի աճը կազմել է 9,6 տոկոս, արդյունաբերական արտադրությունը մեծացել է 8,7 տոկոսով, արտահանումը` 15 տոկոսով, արժեզրկումը կազմել է 3,1 տոկոս: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների աշխարհագրական դիրքերը ենթադրում են շահավետ համագործակցություն: Դեռ ավելին, ընդգծել է Հայաստանի ղեկավարը, երկու երկրների միջեւ ազատ առեւտրական ռեժիմը վերացնում է շատ խոչընդոտներ: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է լուրջ վերելքի շեմին: «Մենք մեզ դիտում ենք, որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված երկիր եւ մտավոր ծառայությունների ապագա տարածաշրջանային կենտրոն»,- նշել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով` առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում հետեւյալ առաջնային ուղղություններին` ադամանդների մշակմանը, ոսկերչությանը, բարձր տեխնոլոգիաներին, վերամշակման ոլորտներին, մենեջմենտի բարելավմանը, կաշառակերության դեմ պայքարին, սեփականաշնորհման գործընթացի շարունակմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |