ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԲՈՐՍԱ

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երեւանում կբացվի «Ոսկեգործություն-2002» ցուցահանդես-վաճառքը, որի աշխատանքներին կմասնակցեն հայկական եւ օտարերկրյա ընկերություններ: Հայաստանի ոսկեգործերի եւ ոսկերիչների Միության նախագահ, Երեւանի ոսկերչական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ցուցահանդեսի աշխատանքներին կմասնակցեն «Ադամաս» եւ «Ցեմես» խոշոր ռուսաստանյան ընկերությունները, Սանկտ-Պետերբուրգում գերմանական «Սոկոլով» ընկերության ներկայացուցչությունը, ֆրանսիական «Դալլոզ» ընկերությունը, ինչպես նաեւ ընկերություններ Ուզբեկստանից եւ Վրաստանից: Ցուցահանդես-վաճառքը կտեւի 4 օր: Վերջին 5 տարիների ընթացքում ադամանդների արտադրության ծավալները Հայաստանում աճել են հինգ անգամ: Էմիլ Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ Ոսկերիչների միությունը ստեղծել է հատուկ նախաձեռնող խումբ, որն աշխատում է Հայաստանում ադամանդների բորսա ստեղծելու ուղղությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---