ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակուըթյունը մեկնել է Սթրասբուրգ` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունում: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին Ֆրանսիա մեկնելուց առաջ տեղեկացրել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵԽԽՎ նիստի ընթացքում բացառված չէ, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողների նշանակման մասին: Բացի այդ, ԵԽ խորհրդարանականները մտադիր են քննարկել ռազմագերիների մասին հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---