ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի էներգետիկայի, բնապահպանության եւ բնության ռեսուրսների հանձնաժողովի նախագահ Ասյա Մանաֆովան հանդես է եկել Վրաստանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ` Քուռ գետը աղտոտելու համար: «Վրաստանն ընդունում է այդ փաստը, սակայն պատճառաբանում է անհրաժեշտ միջոցառումների համար ֆինանսական միջոցների բացակայությամբ»,- ընդգծել է նա: Մանաֆովայի տվյալներով, Վրաստանի տարածքում կան 14 ջրամաքրման կայաններ, սակայն դրանցից ոչ մեկը չի աշխատում: Այդ պատճառով, կոյուղու հոսքը լցվում է Քուռ: Ադրբեջանական խորհրդարանականը կոչ է անում տնտեսական բնույթի պատժամիջոցները կիրառել նաեւ Հայաստանի նկատմամբ: Սակայն, եթե Վրաստանի դեպքում պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել սահմանամերձ գետերի անվտանգության ապահովման համկարգման ջանքերի վերաբերյալ, իսկ Հայաստանի հետ, այդ կապակցությամբ, ադրբեջանցիները չեն ցանկանում երկխոսություն հաստատել: «Մեզ Վրաստանում առաջարկել են ջրային խնդիրների վերաբերյալ կնքել երկկողմ եւ եռակողմ համաձայնագրեր, սակայն ես խորհրդարանում երբեք չեմ բարձրացնի այդ հարցը, քան դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը»,- հայտարարել է Մանաֆովան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---