Թուրքիայում Անգլիայի դեսպանը գտնում է, որ հարկ է շտապեցնել Երեւանին եւ Բաքվին25 օգոստոսի 2009 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իր առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկ Բեյրդը թուրքական HՖrriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրդական, հայկական եւ կիպրոսյան խնդիրների հաջող լուծումից հետո, տարածաշրջանը կարող է երկարատեւ կայունություն ձեռքբերել:Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերով, հարեւան Հայաստանի հետ հարաբերությունները կանոնացնելու Թուրքիայի կառավարության ջանքերը շատ համարձակ էին, սակայն այդ գործընթացն արգելափակվել էր Անկարայի կողմից` Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի պատճառով պաշտոնական Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշման առնչությամբ: Նիկ Բեյրդն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարելի է հաջողության հասնել միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում իրական առաջընթացից հետո: Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապելու Անկարայի փորձի վերաբերյալ Նիկ Բեյրդը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Ես անկեղծորեն չէի կարծում, որ Թուրքիայի կառավարությունը մեծ ընտրություն ունի: Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, եւ փորձում է հարաբերությունները կանոնացնել նաեւ Հայաստանի հետ: Սակայն հնարավոր չէ մեկը զոհել հանուն մյուսի: Ես կարծում եմ, որ հանուն տարածաշրջանային կայունության հարցում առաջընթացի հարկ է համատեղ ջանքեր գործադրել»: Նա նաեւ ընդգծել է. «Մենք Միացյալ Նահանգներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին կդրդենք այն բանին, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիր ձեռքբերվի արդեն այժմ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |