ԱՄԷ-ի դաշնային ազգային խորհրդի ղեկավարը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ26 օգոստոսի 2009 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. օգոստոսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից: Զրույցի ընթացքումքննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ալ-Ղուրեյրի խնդրանքով դեսպան Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տարածաշրջանային քաղաքականությունը: Էմիրությունների Ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ ինքը հետաքրքրված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ, եւ հարկավոր է գարծուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄԷ խորհրդարանինախագահը բարեմաղթանքներ ու ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |