Արդյո՞ք Թուրքական լոբբին կաշառել է ամերիկացի դատավորներին27 օգոստոսի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լոբբին անմիջականորեն կապված չէ Դաշնային վերաքննիչ դատարնի կողմից որոշման կայացմանը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելվում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, սակայն չի բացառվում, որ թուրքական շրջանակները կարող էին կաշառել կամ սպառնալ դատավորներին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Դատի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 2008 թվականին ԱՄՆ-ում Թուրքիայի դեպանությունը դիմել էր դատավորներին եւ նրանց կոչ արել Կալիֆորնիա նահանգի օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին թույլ է տալիս ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել, հակասահմանադրական ճանաչել: Այդ գործը վարող բոլոր երեք դատավորներն էլ հայտարարել են, որ ուշադրություն չեն դարձրել Թուրքիայի դեսպանության այդ կոչի վրա, եւ որ այն չի ազդել իրենց որոշման վրա: Սակայն դժվար է ասել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Մանոյանը:Հայ Դատի ղեկավարի խոսքերով, ամերիկյան դատարանի այդ որոշումը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, այնքանով, որքանով «ճանապարհայի քարտեզի» մասին հայտարարությունն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար առիթ էր հանդիսացել ապրիլի 24-ին Ամերիկայի հայկական համայնքին հղված ուղերձում չարտասանելու «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Եթե Ամերիկայի նախագահը կատարեր իր խոստումն ու արտասաներ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, ապա այսօր ԱՄՆ-ում այդպիսի որոշում չէր կայացվի», -նշել է Մանոյանը: Նա ավելացրել է, որ կարելի է մի քանի իրավական քայլեր ձեռնարկել եւ այդ որոշումը չեղյալ հայտարարել: «Նախ եւ առաջ, կարելի է պահանջել ավելացնել դատավորների թիվը եւ այդ ժամանակ վերաքննել գործը` չբավարարվելով միայն երեք դատավորի որոշմամբ: Այնուհետեւ, պահանջել, որպեսզի վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը նախադեպ չհանդիսանա ԱՄՆ այլ նահանգների դատարանների համար», - հայտարարել է Հայ Դատի ղեկավարը: Նրա խոսքերով, եթե այդ քայլերը հաջողությամբ չպսակվեն, ապա, վերջ ի վերջո, կարելի է դիմել ԱՄՆ-ի Սահմանադրական դատարան, սակայն այս դեպքում էլ մեծ չէ այն բանի հավանականությունը, որ գործը կվերաքննվի: «Կարելի է փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն արդեն նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ Սպիտակ Տնից պահանջել հաստատել այն պարագան, որ, չնայած նրան, որ Վաշինգտոնը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ հանգամանքը չի խանգարում Ամերիկայի առանձին նահանգների դա անել», - հայտարարել է Կիրո Մանոյանը: Օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |