Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականի ՀՅԴ-ի պահանջն ուժի մեջ է մնում

PanARMENIAN.Net - Երեւանում սեպտեմբերի 2-ին հանրահավաք անցկացնելու ՀՅԴ-ի որոշումն ուժի մեջ է մնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը : «Ինչպես նախկինում հաղորդվել էր, հանրահավաքի ժամանակ կբարձրացվեն հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Բացի նշված հարցերից, ՀՅԴ-ն կներկայացնի իր մոտեցումները այլ խնդիրներին», - հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը: Կիրո Մանոյանն ավելացրել է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականի ՀՅԴ-ի պահանջը նույնպես ուժի մեջ է մնում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---