Կայացած բանակի շնորհիվ Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս վստահ ու արժանի դիրքից27 օգոստոսի 2009 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացներում հանդես է գալիս վստահ ու արժանի դիրքից, քանի որ նման հնարավորություն է ընձեռում երկրի բանակը` Հայաստանի ամենակայացած կառույցը: Այդ մասին պաշտպանության նախարարությունում անցկացրած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ամրագրել կատարման հստակ ժամկետներ: Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ տեղյակ է ընթացիկ խնդիրներին` Հանրապետության նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաեւ խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին: Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |