ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԱդրբեջաԱդրբեջանում քաղբանտարկյալների մաին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի զեկույցում առաջարկվող փոփոխությունները առնչվում են այնպիսի հոդվածների հետ, որոնք կարող են ազդել երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը, լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Ջորջ Քլերֆայթի վերոհիշյալ զեկույցը շոշափում է ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքական ասպեկտներ: «Զեկույցում հիշատակվում են նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնց ազատ արձակումը վատնգ է ներկայացնում ադրբեջանական պետության համար»,-ասել է Ի.Ալիեւը Սթրասբուրգում ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստի ավրտից հետո: Նշենք, որ նիստը անցկացվել է նախօրեին Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, իսկ այդ նախաձեռնության պատճառ է հանդիսացել Ջորջ Քլերֆայթի զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---