ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան կրկին առաջարկում է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Թուրքական ԶԼՄ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է թուրքական կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ: Նա հիշեցրել է, որ եռակողմ հանդիպման անցկացման մասին նախաձեռնությամբ մոտ մեկ տարի առաջ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը: Մեկ տարի առաջ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տրված հարցազրույցում, մեկնաբանելով Ջեմի առաջարկը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ հնարավոր չի համարում նման եռակողմ հանդիպման անցկացումը: Նախարարը նշել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման շարունակման եւ Թուրքիայի բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշման պայմաններում «նման հանդիպումը անարդյունավետ կլիներ»: Սույն թվականի ապրիլի 4-ին Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հայաստանը կփորձի ակտիվացնել երկխոսությունը Թուրքիայի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---