ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է մշակել ԱՄՆ-ի հետ երկկողմ ռազմական համագործակցության նախագիծ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը: Նա նշել է, որ երկկողմ ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ոչ մի կերպ չի անդրադառնա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վրա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 4,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն: 2003 թվականին հանրապետությունում ՆԱՏՕ-ի հովանու տակ կանցկացվեն "Cooperative Best Effort-2003" զինավարժություններ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---