ԲՀ եւ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում նույնական է15 սեպտեմբերի 2009 - 19:01 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» (ԲՀ) կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում անփոփոխ է. կուսակցությունը հանդես է գալիս առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, կուսակցության տեսակետը համընկնում է երկրի ղեկավարության դիրքորոշման հետ: «Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա, եւ այդ հարցը պետք է հայկական ԱԳՆ առաջնային ուղղությունը լինի: Մասնավորապես, Անկարայի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասել է Սաֆարյանը:ԲՀ խորհրդարանական խմբակցության քարտուղարը նաեւ ընդգծել է, որ Արձանագրությունների ընդունման համար ժամանակային շրջանակներ սահմանելն այնքան էլ ճիշտ չէ: «Մենք շատ լավ գիտենք, որ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել, բայց դրանք չպետք է նաեւ կախված լինեն արտաքին հանգամանքներից եւ երրորդ ուժից: Խոսելով այդ մասին` ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Դրա հետ մեկտեղ եթե Երեւանը ցանկանում է իր լուման ներդնել տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ապա բանակցությունները հարկավոր է շարունակել: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Թուրքիան չպետք է Արձանագրություններին մոտենա շահադիտական կողմից եւ ընդունի դրանք միայն այն պատճառով, որպեսզի ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին չարտասանի «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը»,- ընդգծել է Արամ Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |