ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉՆԴՈՏԵԼ ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է Եվրոպայի Խորհրդին պայմաններ ներկայացնել, որոնց կատարման դեպքում միայն կհամաձայնվի Ադրբեջանում ընդունել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբին: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի հիմնական պահանջը այն է, որ մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղում անցկացնի այն խումբը, որը Ստեփանակերտ կժամանի ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանի տարածքով: Բացի այդ, Բաքվի իշխանությունները պնդում են, որ ԵԽԽՎ պատվիրակության հետ Ղարաբաղ մեկնեն նաեւ փորձագետներ Ադրբեջանից: Ալեսկերովի խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի «հայկական կողմը չկարողանա պատվիրակությանը կեղծ տեղեկություններ ներկայացնել»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---