Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կներկայացնի հասարակությանն իր դիրքորոշումը15 սեպտեմբերի 2009 - 19:13 AMT PanARMENIAN.Net - «Պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել այն բանից, ինչը հիմա տեղի է ունենում «Ժառանգությունում»: Նման բան կարող է լինել ցանկացած կուսակցության հետ», - Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով կուսակցության իրադրությունը: Նրա խոսքերով կուսակցությունն արդեն հաղթահարել է դժվարությունները:Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ կուսակցությունից հեռացնելու մասին որոշումներն ընդունվել են համաձայն կանոնադրության: «Դա անօրինական չէ», - նշեց նա: Նա նաեւ նշեց, որ կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս վայր դրեց իր պատգամավորական մանդատը, գտնվում է Հայաստանում: «Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կներկայացնի հասարակությանն իր դիրքորոշումը», - ասաց Սաֆարյանը` հավելելով, որ ճիշտ չէ առանց որեւիցե մեկի թույլտվության հրապարակել ներքին թղթաբանությունը, անկախ այն բանից, թե գաղտնի է այն, թե ոչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |