ՀՅԴ Դաշնակցության հացադուլը կշարունակվի 4 շաբաթ15 սեպտեմբերի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական արձանագրությունների դեմ ուղղված հացադուլը կշարունակվի 4 շաբաթ: Այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՅԴ Դաշնակցության Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով ժողովուրդն ուշադիր չի ուսումնասիրել տվայլ արձանագրությունները եւ չի տեսնում նրանում թաքցված «ականները», որոնք կանդրադառնան երիտասարդ սերունդների վրա: ՀՅԴ Դաշնակցության առաջին նպատակն է ժողովրդին ցույց տալ, թե ինչ կա այս փաստաթղթում:«Հարց է ծագում, թե ինչու կանկարծ Թուրքիան դարձավ այդքան «բարի» եւ որոշեց բացել սահմանները», - նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ ինքն անձամբ չի հավատում Թուրքիայի «բարի» լինելուն, եւ գտնում է, որ թուրքական կողմը կատարել է լուրջ հաշվարկ: « Արձանագրությունների պատճառով հայ - թուրքական հարաբերությւոնները կզարգանան Անկարայի սցենարով», - նշեց Արմեն Ռուստամյանը: Երեւանում ԱԳՆ եւ կառավարության շենքերի դիմաց ՀՅԴ Դաշնակցությունը սկսվել է նստացույց եւ հացադուլ` ուղղված հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ: Նստացույցի եւ հացադուլի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին պաստառներ` «Ո'չ նախապայմաններին» գրվածքով: «Չուրանանք, Չզիջենք, Ընդվզենք»: Բացի այդ, ցույցի մասնակիցները տեղադրել են ցուցապաստառ, որում ներկայացված են փոփոխությունները, որոնք ՀՅԴ-ն առաջարկում է մցնել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող փաստաղթղերի մեջ: Հացադուլ են սկսել 24 մարդ: Նրանում մասնակցում են ինչպես ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները, այնպես էլ կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |