Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայմաններն անընդունելի են15 սեպտեմբերի 2009 - 23:22 AMT PanARMENIAN.Net - «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը ներկայացավ աշխարհին, որպես կայուն եւ կանխատեսելի գործընկեր», - այսօրվա Ազգային ժողովի երեկոյան նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Շարմազանովի խոսքերով, Հայաստանի համար կարեւոր հարց է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հաստատել նորմալ հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, ինչը համապատասխանում է 21 դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին: «Կարծում եմ, հրապարակված արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը, եւ պետք է նշել, որ փաստաթղթերում տեղ չեն գտել թուրքական կողմի նախապայմանները»,-ընդգծեց Շարմազանովը: Նա նաեւ նշեց, որ բոլոր այդ հարցերում ՀՀԿ դիրքորոշումը հստակ է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի համար նախապայմաններն անընդունելի են եւ չի կարող կասկածի տակ դրվել Հայոց ցեղասպանության հարցը: «Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա եւ ԼՂՀ-ն չի կարող ունենալ այսօրվանից ավելի ցածր կարգավիճակ»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |