Երեւանի քաղաքապետը գտնվում է Մոսկվայում պաշտոնական այցով15 սեպտեմբերի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով, սեպտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Սա Գագիկ Բեգլարյանի առաջին պաշտոնական այցն է:Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանի եւ Յուրի Լուժկովի հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, մի քանի բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին: Մոսկովյան այցի ընթացքում նախատեսված է նաեւ այցելություն Մոսկվայի հայկական եկեղեցի եւ Կրեմլի պալատ, բանակցություններ Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովի հետ: Երեւանի քաղաքապետի մոսկովյան այցի առիթով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունենալու ընդունելություն, որին մասնակցելու են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ` մտավորականներ, գործարարներ, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |