ԱԲՈՒ-ԴԱԲԻԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿԻՆՈՆԿԱՐ

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ից Աբու-Դաբի քաղաքի հեռուստատեսությունը (Միացյալ Արաբական Էմիրաթներ) սկսում է «Անմեղները» վավերագրական կինոնկարի ցուցադրումը, որը նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը: Կինոնկարը նկարահանված է վավերագրական նյութերի հիման վրա, որոնք հավաքել են հեռուստաընկերության լրագրողները վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում: Ֆիլմի ցուցադրումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՄԱԷ այցի նախօրեին մեծ քաղաքական նշանակություն ունի երկու երկրների փոխհարաբերություններում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---