ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ 25 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ 9 ապրիլի 2002 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոեչարյանն այսօր հայտարարել է, որ 2002 թվականին երկրում կստեղծվի 25 հազար նոր աշխատատեղ: Նրա խոսքերով` դա այն մինիմումն է, որը կարելի է վստահորեն կանխատեսել: Միեւնույն ժամանկ, պետության ղեկավարը նշել է, որ հնարավոր է նաեւ հասնել ավելի մեծ ցուցանիշի, եթե ընդդիմությունը ընտրարշավի ընթացքում չլարի իրադրությունը: Համաձայն նախագահի կանխատեսման, մոտ 12 հազար աշխատանքային տեղ կարելի է ստեղծել վերջին ժամանակներս արագ զարգացող քաղաքաշինության շնորհիվ: 8 հազարից ոչ պակաս մարդ աշխատանքով կապահովվի արդյունաբերության բնագավառում: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, անցյալ տարի Հայաստանում ստեղծվել է 44 հազար նոր աշխատանքային տեղ, որը 4 հազարով ավել էր նախագահի կանխատեսումից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |