Թուրքիայի հետ սահմանի բացումը թույլ կտա հեռացնե՞լ Հայաստանը Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական շփումերը, որոնք հայտնվել են մամուլի եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում, արդեն մի տարի չէ, որ ընթացքի մեջ են, եւ չի բացառվում, որ ուժեղ թուրքական դիվանագիտության եւ նրանց հնարավորությունները, ովքեր նախաձեռնեցին շփումները Երեւանի եհտ, պատշաճ կերպով չեն գնահատվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: «Միայն մեկ օրինակ` վերջին շաբաթներին կարծես «ոչնչից» հայտնված լարվածությունը հայ-վրացական սահմանում, որը համարձակորեն ձեռնամուխ են լինում «կարգավորելու» տարբեր դեսպանություններ, միեւնույն ժամանակ ստիպված լինելով գործել հնարավորությունների այս բավականին նեղ միջանցքում»,-նշել է ռուս փորձագետը:



Ըստ նրա, Թուրքիայի հետ սահմանի բացումը (ՀՀ տնտեսության համար ոչ միանշանակ ակտ, որը կունենա ինչպես դրական, այնպես էլ ոչ պակաս բացասական հետեւանքներ) թույլ կտա պոկել Հայաստանը Ռուսաստանից` այսպես են մեկնաբանում հայ-թուրքական ուղղությամբ կատարվող իրադարձությունները որոշ արեւմտյան քաղաքագետներ: «Նույն այդ քաղաքագետները ուղղակիորեն կապում են արձանագրությունների ստորագրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «առաջընթացի» հետ: Նման «առաջընթաց» ասելով հասկանում են, հավանաբար, այն նույն «մադրիդյան սկզբունքները», իսկ եթե ավելի կոնկրետ` Հայաստանի ու ԼՂՀ-ի (1991թ. սահմաններում) միջեւ գտնվող տարածքների հանձնում Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի ու Զանգելանի շրջաններում»,-ասել է Արեշեւը:



Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ եթե իրադարձությունները զարգանան անբարենպաստ սցենարով, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Կովկասում հայ պետականության համար: Իսկ դա, իր հերթին, հղի է լուրջ խնդիրներով ՌԴ-ի համար` որպես Մերձավոր եւ Միջին Արեւելքում ինքնուրույն խաղացողի եւ Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների ու Կենտրոնական Ասիայի երկրների բնական գործընկերոջ: «Եվ չի բացառվում, որ կան նման սցենարը կյանքի կոչելու ցանկացողներ (ոչ անհայտ Փոլ Գոբլի օրինակով), օգտագործելով ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ադրբեջանական բանակի անխուսափելի հաղթանակի մասին բլեֆը: Տարածաշրջանում հումանիտար աղետի հավանականությունը կտրուկ աճում է հենց առկա ստատուս-կվոյի խախտման, ոչ թե պահպանման դեպքեւմ, երբ կողմերի շփման գիծը ամենաօպտիմալն է ռազմական-ռազմավարական առումով: Անկասկած, իրադարձությունների նման շրջադարձը չի կարող չմտահոգել հարեւան Իրանին, որը երկար սահման ունի Կովկասի հետ եւ ուշադիր հետեւում է այնտեղ ընթացող գործընթացներին: Իրանի ու ՌԴ-ի շահերը տարածաշրջանում հիմնականում համընկնում են, սակայն, ցավոք, այդ գործոնը բավարար չափով հաշվի չի առնվում: Հնարավոր կադրային փոփոխությունները ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահության առումով, հավանաբար, կկարողանան անհրաժեշտ դինամիկան հաղորդել ղարաբաղյան կարգավորմանը փոխզիջումային պայմաններով, ակտիվացնելով ռուս համանախագահությունը; Գերակա է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանումն ու ամրապնդումը, եւ «ղարաբաղյան գործոնն» այստեղ եթե ոչ հիմնականն է, ապա առանցքայիններից է: Թե ինչ հսկայական քաղաքական, դիվանագիտական, նյութական, հեղինակային եւ այլ վնասների է դա հանգեցնում, մենք արդեն գիտենք (եւ, հավանաբար, դեռ կհամոզվենք) Վրաստանի ու Ուկրաինայի օրինակով...



ՀՀ ղեկավարության կողմից ՌԴ-ից հեռանալուն ուղղված ոչ մի քայլ չի արվի: Դա պետք է հասկանան բոլորը, այդ թվում նրանք, ով, միտումնավոր կերպով մեկնաբանելով մեկուսի փաստերը, փորձում են եզրակացություններ անել, որոնք չեն համապատասխանում իրերի իսկական վիճակին: Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր հիմնական խնդիրները քննարկման առարկա կդառնան բարձր մակարդակով հայ-ռուսական քաղաքական խորհրդակցությունների քննարկման առարկա, որոնք տեղի կունենան առաջիկայում, մինչ «ֆուտբոլային դիվանագիտության» հերթական փուլը: Ժամանակակից աշխարհում Ռուսաստանն ու Հայաստանը բախվում են նույնանման մարտահրավերների հետ: Եվ պետք է միասին էլ պատասխանեն դրանց: Հակառակ դեպքում հետեւանքներն երկու պետությունների համար դրամատիկ կլինեն»,-գրում է Անդրեյ Արեշեւը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---