ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԵԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ Ա1+ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՅԲ ՖԵ» ԾՐԱԳՐԻՆ

PanARMENIAN.Net - «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ այսօր հայտարարություն-առաջարկ է տարածել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ուր ասվում է.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի կայացրած որոշումը 37-րդ դեցիմետրային կապուղու համար հայտարարված մրցույթում «Շարմ» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին վերջին օրերի ամենաքննարկվող թեման է: Արձանագրելով, որ խոսքի ազատությունը, այլակարծությունը, լրատվության մատուցման ձեւի ու ոճի բազմազանությունը մեր անկախ պետականության տասնամյա ընթացքի կարեւոր հաղթանակներից են, դրա ուրացումն ու շահարկումը համարում ենք հավասարապես վտանգավոր:

Մենք առաջարկում ենք «Ա1+» հեռուստաընկերությանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում օրական մեկ անգամ «Այբ Ֆե» լրատվական ծրագիրը հեռարձակել հանրային հեռուստաընկերության եթերում: Այս նպատակով խորհուրդը նախապես ստացել է հանրային հեռուստաընկերության ղեկավարության համաձայնությունը:

Հուսով ենք, հիշյալ ժամանակահատվածում առկա խնդիրը կստանա իր իրավական լուծումը եւ հասարակությունը զերծ կմնա ժողովրդավարական գործիքների վարկաբեկման արատավոր գործընթացից»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---