ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԵՆՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԵՎ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը այսօր օրենք է ընդունել «Տիգրան Մեծ» եւ «Վարդան Մամիկոնյան» շքանշաններ սահմանելու մասին: Օրենքի համաձայն, «Տիգրան Մեծ» շքանշանով կպարգեւատրվեն բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտում բացառիկ ծառայություններ մատուցելու համար: Այդ շքանշանով պարգեւատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է կառավարության, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների կողմից: Շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, իսկ այլ շքանշանների առկայության դեպքում` մյուսներից բարձր: «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրվում են բարձր եւ բարձրագույն սպայական կազմի զինծառայողները Հայրենիքի պաշտպանության եւ ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջության, ինչպես նաեւ բանակային շինարարության եւ զորքերի մարտական նախապատրաստման ոլորտում ունեցած բացառիկ ծառայությունների համար: Միջնորդությունը շքանշանով պարգեւատրելու մասին ներկայացվում է կառավարության, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների կողմից: Շքանշանը կրում են կրծքի աջ կողմում «Տիգրան Մեծ » շքանշանից ներքեւ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---