ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է 3 ապրիլի 2002 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ-պետությունների հետ միասին դատապարտել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ: Մալայզիայի մայրաքաղաքում տեղի ունեցած` ԻԿԿ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նիստի արդյունքներով ընդունված փաստաթղթում ասվում է, որ Պաղեստինի ժողովրդի պայքարը չի կարելի գնահատել որպես ահաբեկչություն: Բաքվում հրատարակվող` «Զերկալո» թերթը այսօրվա համարում գրում է, որ այդպիսով Ադրբեջանը փաստորեն հակաիսրայելական դիրք է զբաղեցրել, ինչը կարող է սպառնալ Թել-Ավիվի եւ Բաքվի միջեւ ձեւավորվող ռազմավարական գործընկերության հեռանկարներին: Թերթի մեկնաբանի կարծիքով, Ադրբեջանը հայտնվել է բավականին դժվարին իրավիճակում, քանի որ ստիպված է հանդես գալ մի երկրի դեմ, համագործակցությունը որի հետ, ինչպես սպասվում էր, կարող էր բավականին շահավետ լինել: Միեւնույն ժամանակ, հոդվածում ընդգծվում է, որ հրեական լոբբիյի աջակցությունը միջազգային մակարդակով շատ ավելի համեստ է, քան ցանկալի կլիներ: Այդ պատճառով, հրապարակման հեղինակը համոզվածություն է հայտնում, որ պաշտոնական Բաքուն հանուն Իսրայելի հետ բարեկամության չպետք է հակադրի իրեն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գործընկերներին: Ինչպես հայտնի է, ԻԿԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որ բացահայտ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |