ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 3 ապրիլի 2002 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է, որ «անցած ժամանակահատվածում կապերը մեր երկու երկրների միջեւ, հիմնված ռուս եւ հայ ժողովրդների դարավոր բարեկամության վրա, դարձել են ավելի խորը, բազմաբնույթ եւ փոխշահավետ, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի, որպես դաշնակից-պետությունների հիմնական շահերին»: «Ուրախալի է, որ երկկողմ համագործակցության զգալի ներուժը թույլ է տալիս մեզ սերտ համագործակցության պայմաններում հետեւողական պայքար տանել միջազգային ահաբեկչության դեմ, ամրապնդել Համատեղ անվտանգության մասին պայմանագիրը, հանդես գալ ընդհանուր դիրքերից ԱՊՀ-յում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-յում եւ այլ միջազգային կազմակերպություններում համաշխարհային քաղաքականության արդիական խնդիրների շուրջ»,- գրում է Վլադիմիր Պուտինը: Համոզված եմ, որ գալիք տարիները նոր հորիզոններ կբացեն ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար հանուն մեր ժողովուրդների բարօրության եւ բարեկամության, հանուն Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |