ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱ-ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ «ՄԵՏԱԼ ՊՐԻՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Ախթալայի լեռնա-հարստացուցիչ կոմբինատի սեփականաշնորհման մասին օրենքը, որը նախատեսում է կոմբինատի ուղղակի վաճառք ռումինական «Մետալ Պրինս» ընկերությանը: Նախագիծը ներկայացնող` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը ընդգծել է, որ «Մետալ Պրինս» ընկերության կողմից առաջարկված ծրագիրը նախատեսում է գրեթե երեք միլիոն դոլարի ներդրումներ կոմբինատի զարգացման նպատակով: Այդպիսի գումարի ներդնում հնարավոր է միայն ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում: «Մետալ Պրինս» ընկերությունը Ախթալայի լեռնա-հարստացուցիչ կոմբինատի զարգացման համար արդեն ներդրել է մոտ մեկ միլիոն դոլար: Այժմ կոմբինատը աշխատում է իր կարողությունների մեկ երրորդի չափով եւ ամեն ամսիս արտադրում է մոտ 800 տոննա պղնձե խտանյութ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---