ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԳԻՏԻ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ 3 ապրիլի 2002 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը այսօր Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արեւմտյան երկրների չի քննարկում խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հարցը: Նման պատասխանատու պաշտոն ղբաղեցնող` Ռուսաստանի դիվանագետի անտեղյակությունը կասկած է հարուցում նրա պրոֆեսիոնալ հատկությունների վերաբերյալ: Հայտնի է, որ Ռուսաստանի Պետական Դուման մի քանի տարի առաջ պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը: Պարոն Րյաբովը նաեւ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնահարցը փուլային լուծում է պահանջում»: Առաջին փուլում նա առաջարկում է լուծել, անվտանգության գոտու ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող, տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, իսկ երկրորդ փուլում` քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Այդ նախաձեռնությունը չի համընկնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, որը հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ, հանդես է եկել որպես նախաձեռնությունների փաթեթի համահեղինակ, որը ընդունվել է Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից եւ մերժվել Ադրբեջանի կողմից: Հիշեցնենք, որ համանախագահների առաջարկները չէին ենթադրում կարգավորման փուլային տարբերակ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |