ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն այսօր որոշում է ընդունել` երեք ամսով երկարացնել սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը: Հանձնաժողովի ղեկավարների խոսքերով` նախատեսվում է մանրամասն քննարկել ներկայացված երկու գոյություն ունեցող սահմանադրական բարեփոխումների նախագծերի առաջարկությունները: Հիշեցնենք, որ բացի նախագահին կից հատուկ հանձնաժողովի մշակած տարբերակից, գոյություն ունի նաեւ այլընտրանքային տարբերակ, որը մշակված է վեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից եւ ներկայացված խորհրդարան: Հայտնի է, որ խորհրդարանական հանձնաժողովն արդեն հավանության է արժանացրել «նախագահական» տարբերակը եւ բացասական եզրակացություն է տվել այլընտրանքային տարբերակին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---