Վլադիմիր Զախարով. Ռուսաստանը չի թելադրում հայ-թուրքական երկխոսության կանոնները

PanARMENIAN.Net - Անկարան հեռացրել է Մոսկվային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցական գործընթացից: Այդ մասին PanARMENIAN.Net - ի թղթակցին էհայտնել Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը: «Հետեւելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումների եւ վերլուծաբանների կարծիքներին, կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանն է թելադրում Երեւանին հայ-թուրքական գործընթացի կանոնները, սակայն դա բոլորովին այդպես չէ», - ասել է ռուս փորձագետը: Նրա կարծիքով, ՀՀ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում գործում է համաձայն իր տեսակետի: «Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա նա չունի իր սեփական կարծիքը այդ գործընթացի վերաբերյալ: Ռուսաստանը շահագրգռված է միայն Կովկասում խաղաղության հաստատման մեջ»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---