Հայաստանին ու Սփյուռքին անկեղծ երկխոսություն է հարկավոր 1 հոկտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իտալիայի հայերի միությունը նույն մտավախություններն ունի, ինչ Սփյուռքի մյուս ներկայացուցիչները: Այդ մասին Իտալիայում լրագրողներին է հայտարարել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքերով, Սփյուռքի համար այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի նոր քաղաքականությունը եւ ՀՀ կառավարությունը պարտավոր է առավել հստակ պարզաբանել իր գործողությունները: Նա նաեւ նշել է, որ սփյուռքահայերի մտավախությունները շատ խորը արմատներ ունեն: «Բանը ոչ թե հայ-թուրքական երկխոսությունը մերժելու մեջ է, այլ այն մանրամասների եւ մասնակի հարցերի մեջ, որոնք պարզաբանման կարիք ունեն», ասել է Սվազլյանը: «Երկխոսության միջոցով Հայաստանն ու Սփյուռքը կկարողանան հասկանալ, թե ինչու են ՀՀ իշխանություններն այս ուղին ընտրել»,-ասել է նա` հավելելով, որ այն բացասական զգացմունքները, որոնք տարիներով կուտակվել են Թուրքիայի հանդեպ, հնարավոր չէ վերացնել մի քանի օրվա ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |