Հայաստանն ու Սփյուռքը կարող են դիմակայել դժվարություններին, որոնք կլինեն հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում

PanARMENIAN.Net - «Որպես պատմական գիտությունների դոկտոր եւ դեսպան, երկու տեսակետներից` գիտական եւ դիվանագիտական, ես դրական եմ գնահատում հայ-թուրքական սահմանի բացումը, որը նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,-Հռոմում PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը: Նրա խոսքերով, սա շատ խիզախ քայլ է նախագահի կողմից, քանի որ բոլորին է հայտնի, թե սա որքան նուրբ ու ցավոտ հարց է հայրենիքում եւ սփյուռքում բնակվող հայերի համար:



Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կընթանա այնպես, ինչպես նախաձեռնվել է ղեկավարության կողմից եւ «ոչ մի խոչընդոտի չի հանդիպի»: «Չնայած նրան, որ Հայաստանում եւ սփյուռքում մեծ մտահգություն կա այս հարցի վերաբերյալ, դիմակայություն ու հասկացվելու պակաս, նախագահը եւս ասել է, որ մտահոգություններ կարող են լինել, սակայն մենք բոլորս միասին պետք է քննարկենք եւ հաղթահարեքն դժվարությունները»,-ասել է դեսպանը:



Իսկ այն, որ գործընթացը պատմական նշանակություն ունի, ըստ Կարապետյանի, ոչ ոք չի կարող ժխտել: «Ուղղակի մենք պետք է հավատանք մեր ուժերին, ինչպես ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, եւ ըստ նախապես ծրագրված գործընթացի որպես միասնական ուժ` Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը, պետք է կարողանանք հակազդել բոլոր հնարավոր մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ այս ճանապարհին»,-ասել է դեսպանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---