ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տե-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին տարածված լուրերը մամուլի եւ քաղաքական ուժերի երեւակայության արգասիքն է: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով` ներկայումս Տեր-Պետրոսյանը ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ: «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում մասնակցել որեւէ ընտրությունների»,- ընդգծել է Զուրաբյանը: Նշենք, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, որոնք ներկա են եղել մարտի 30-ին կայացած «XX1 դար» կուսակցության համագումարին, Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ մասնավոր զրույցում չի բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Բացի այդ, մի քանի տեսաբաններ ենթադրել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ-ում դասախոսություններով հանդես գալու համաձայնությունը, նշանակում է վերադարձ մեծ քաղաքականություն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---