ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի մանիտորինգային խմբերի այցը Լեռնային Ղարաբաղ հետաձգվել է մինչեւ մայիս: Այդ մասին «Արկա» գործակալությանը տված հարցազրույցին հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է. որ տվյալ որոշումը ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԽԽՎ-ի Բյուրոյի նիստում: Նրա խոսքերով` մինչ այդ, մանիտորինգային խմբերը երկու անգամ որոշում են ընդունել Բուդապեշտում, համաձայն որի ապրիլի 8-13-ին մանիտորինգ պետք է անցկացվեր Հայաստանում, իսկ ապրիլի 5-8-ին` Ադրբեջանում: Ապրիլի 8-9-ը նախատեսված էր համատեղ մանիտորինգ անցկացնել Ղարաբաղում: «Սակայն Ադրբեջանի մանիտորինգայինի խմբի ներկայացուցիչ Մարտինոս Կազանոն հրաժարվել է նշված ժամկետներում մեկնել Ադրբեջան` ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ»,- տեղեկացրել է Հ. Հովհաննիսյանը: Նա նշել է, որ արդյունքում հետաձգվել է ադրբեջանական խմբի մանիտորինգը` հարվածի տակ դնելով համատեղ մանիտորինգը Ղարաբաղում: «Այդ կապակցությամբ Հայաստանն առաջարկել է հետաձգել իր խմբի մանիտորինգը»,- ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Նա նշել է, որ Հայաստանի համար դա ընդունելի տարբերակ է, քանզի ժամանակ կլինի մանիտորինգային խմբերի այցին ավելի լավ նախապատրաստվելու համար: Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ, որ ապրիլի մեկին ԵԽԽՎ նիստում կորոշվի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկուցողը, որից հետո կկայանա զեկուցողի եւ երկու մանիտորինգային խմերի համատեղ այցը Ղարաբաղ: Նշենք, որ ինչպես մինչ այդ «Արկա» գործակալությանը տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխղեկավար Արմեն Ռուստամյանը, Ադրբեջանը փորձել էր օգտագործել իսպանացի Մարտինոս Կազանոյի մանիտորինգային խմբերի այցի հետաձգման վերաբերյալ խնդրանքը` տվյալ հարցը օրակարգից հանելու համար: Ռուստամյանի խոսքերով, «Բաքվում հիմնավորել են իրենց դիրքորոշումը նրանով, որ այցը Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանում կգնահատվի Ղարաբաղի պետականության անուղղակի ճանաչում»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը նշել է, որ Եվրախորհրդի մանիտորինգային խմբերի այցը Լեռնային Ղարաբաղ կարեւոր է նրա համար, որպեսզի տարածաշրջանի մասին այդ կազմակերպության մոտ ստեղծվի իրական պատկեր:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---